-
03.04.2013|
10:40
Պաղեստինցի բանտարկյալները բողոքի ալիք են բարձրացրել իսրայելյան բանտում՝ մեղադրելով վարչակազմին իրենց մահացու հիվանդ հայրենակցին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։
-
02.04.2013|
22:28
Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլտոնը ապրիլի 5-ին կայցելեն Շոտլանդիայի «Թամար Մանուկյան» կենտրոն: Այցի ընթացքում նրանց կմիանա Ուելսի արքայազն, թագաժառանգ Չարլզը: «Թամար Մանուկյան» կենտրոնը, որ գտնվում է Դամֆրիս Հաուսի տարածքում, երեխաներին կացարան և խմբերով ուսանելի հնարավորություն է տալիս:
-
02.04.2013|
22:27
Ապրիլի 14-ին Վենեսուելայում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ` Ուգո Չավեսի մահից հետո: Ապրիլի 2-ին մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Նախագահի պաշտոնին հավակնում են նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն, ում Չավեսը հայտարարել էր իր իրավահաջորդ, և միասնական ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսը:
-
02.04.2013|
22:24
Դասական հնէաբանության պրոֆեսոր Ֆրանչեսկո դ’Անդրիան Ստամբուլում կայացած գիտաժողովում հայտարարել է, որ գտնվել են «դժոխքի դարպասները»:
-
02.04.2013|
22:22
Այսօր` ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է:
-
02.04.2013|
22:21
Գյումրի կատարած այցի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրել է Ազատության հրապարակ` մասնակցելու «նոր Հայաստանի» երդմնակալության արարողությանը: «Ես կլինեմ Ազատության հրապարակում եւ հրավիրում եմ պարոն Սարգսյանին եւ ողջ ժողովրդին Ազատության հրապարակ»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասել է նաև, որ ինքը Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չի մասնակցելու:
-
02.04.2013|
22:19
Մինսկի խմբի համանախագահները Երևանում ու Ստեփանակերտում հանդիպումներից հետո ապրիլի 1-ին ժամանել են Բաքու: Ապրիլի 3-ին նրանք հանդիպելու են Ադրբեջանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ասել է. «Չորեքշաբթի մենք հանդիպելու ենք ադրբեջանական կողմի հետ, քննարկելու ենք բանակցային գործընթացի այսօրվա իրավիճակը, ներկայացնելու ենք Փարիզում ունեցած հանդիպումները»:
-
02.04.2013|
19:29
Այսօր լրատվական կայքերը հեղեղված էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մանրամասներով: Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ է, ազատամարտիկ, 2005 թ. երեք անգամ անընդմեջ ընտրվել է գյուղապետ և, ըստ համագյուղացիների, վայելել նրանց համակրանքը: Հրաչ Մուրադյանին սպանել են հրազենային կրակոցով: Ըստ տեղեկությունների՝ նրա շուրջ փորձել են անընդհատ լարվածության մթնոլորտ ստեղծել, խոչընդոտել նրա գործունեությանը: Որոշ կայքերի տարածած տեղեկատվության համաձայն էլ՝ նա խնդիրներ է ունեցել մարզպետի հետ:
-
02.04.2013|
19:08
Հրաժարական է տվել Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը։ Հրաժարականի պաշտոնական պատճառներն առայժմ հայտնի չեն։
Այսօր Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատական քննություն է նշանակել՝ երկրում ֆինանսական ճգնաժամի պատճառները բացահայտելու համար։
-
02.04.2013|
18:26
ԱԺ երբեմնի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ով 2010-ին տարաձայնությունների պատճառով հեռացավ ՀՀՇ-ից, իսկ այնուհետև՝ Հայ ազգային կոնգրեսից, փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից հետո զորակցում է պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրան հաճախ կարելի է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին: